fbpx
Աշխարհ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ձերբակալություններ են եղել

Թուրքիայում և դրա սահմաններից դուրս հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վերջին 3 ամիսների ընթացքում թուրքական անվտանգության ուժերը «Քրդական բանվորական կուսակցության» ավելի քան 180 զինյալի են չեզոքացրել, շուրջ 2000 մարդու բերման ենթարկել: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների հետապնդումների մասին:

Ի դեպ, Թուրքիան իրավապահների գործողությունների մասին հաղորդում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր կուսակցության աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումներն աջակցում են ընդդիմությանը:

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ