fbpx
Աշխարհ

Թուրքմենստանում կայացել են խորհրդարանական և ավագանու ընտրություններ

Մարտի 31-ին Թուրքմենստանում խորհրդարանական և ավագանու ընտրություններ են անցկացվել, որին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 91 տոկոսը:

Բայց, «Настоящее время» պարբերականի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը համարվում է ցածր, քանի որ 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցությունը գերազանցել էր 97%-ը, ու ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահ էր ընտրվել Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:

Երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ Թուրքմենստանի իշխանությունները որևէ տվյալ չեն հաղորդում, իսկ ԿԸՀ-ն խոստացել է ընտրությունների արդյունքները հրապարակել մոտ ապագայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ