ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբը նա ասել է.
«Մեր դիրքորոշումը միշտ եղել է շատ հստակ ու պարզ: «Բարսելոնայի» առաջին պաշտոնական առաջարկը եղել է օգոստոսի 27-ին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց 5 օր առաջ: Մենք պատրաստ էինք տեղափոխության մեջ ներառել նաև այլ խաղացողների, սակայն համաձայնության այդպես էլ չենք հասել:
Մեր առաջարկը չի ընդունվել:
Կլինե՞ն նոր բանակցություններ, ամեն ինչ կախված է «Բարսելոնայից»: Մենք նրանցից նոր առաջարկ ենք սպասում Նեյմարի համար: Սեպտեմբերի 2-ին փակվում է տրանսֆերային պատուհանը ու դա է վերջնաժամկետը»:
