Թոմաս Տուխելը հեռանում է Չելսիից

Հրապարակող՝

853

Ամենադիտվածներ

Թոմաս Տուխելը հեռանում է «Չելսիից»:

Լոնդոնյան ակումբը հայտարարել է գերմանացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Երեկ «Չելսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում պարտվեց Զագրեբի «Դինամոյին»։ Դա նրա 100-րդ հանդիպումն էր թիմի գլխավորությամբ։

Կապույտները Պրեմիեր լիգայում զբաղեցնում են 6-րդ տեղը։ Առաջնության վեց տուրերում թիմը տարել է երեք հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն։

Տուխելը «Չելսին» գլխավորել է 2021 թվականի հունվարին։ Ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։

Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի սեպտեմբերի 10-ին։ Թիմը արտագնա խաղում կխաղա «Ֆուլհեմի» հետ։

 

Ամենաթարմ