fbpx
Իրավական

Թույլ չենք տալու, որ Իջևանում և ՀՀ այլ բնակավայրում նման արատավոր բան կատարվի. Օսիպյան

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իջևանում վերջերս տեղի ունեցած դեպքերին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ թույլ չեն տալու այլևս ծառահատումներ իրականացվեն:

«Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում նման արատավոր, անթույլատրելի բան կատարվի», – ասել է ոստիկանապետը:

Հարցին, թե ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում: Անուններ այս պահին չեմ ասի՝ ելնելով գործի հանգամանքներից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ