Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, որովհետև Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ նշել էինք, որ ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։