fbpx
Ժամանց

Twitter-ի տնօրենի էջը հաքերները կոտրել են

Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի էջը, հայտնում է BBC News-ը:

Էջը կոտրելու պատասխանատվությունը ստանձնել է իրեն Chuckling Squad անվանող խումբը: Դորսիի էջին, որն ունի 4 մլն բաժանորդից ավելի, 15 րոպեում հայտնվել է վիրավորական եւ ռասիստական թվիթների մի ամբողջ շարք:

Twitter ընկերությունից հայտնել են, որ հնարավոր է եղել դա անել բջջային օպերատորի պատճառով, որի անունը չի հրապարակվում, անվտանգության համակարգում արտահոսքի հետեւանքով. հենց դա է թույլ տվել հաքերին հեռախոսահամարից կազմել եւ թվիթներ ուղարկել: Խնդիրը, սակայն, հիմա կարգավորվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ