Բարքերը Գեյթսին հարցրել է, թե արդյո՞ք նա կարող է խորհուրդ տալ Մասկին, թե ինչպես վարվել համացանցային ապատեղեկատվության հետ: «Գիտեք, Իլոն Մասկը, կարող է վատթարացնել այս իրավիճակը», – ի պատասխան ասել է Գեյթսը:
Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ Twitter-ում խոսքի ազատության հետ կապված գործարարի նպատակները դեռ լիովին չեն հասկացել։ Նա նշել է, որ Մասկը հաջողությամբ ղեկավարել է այլ ընկերություններ, սակայն որոշակի կասկած է հայտնել, որ իրավիճակը նույնը կլինի Twitter-ի դեպքում։
«Իլոնի մասին, լավ բաներից բացի, ոչինչ չեմ կարող ասել. բայց եթե նա վատթարացնի Twitter-ը, ապա ես կբարձրաձայնեմ այդ մասին»,- եզրափակել է Գեյթսը:
Մասկը նախկինում խոսել է Twitter-ը մասնակի վճարովի դարձնելու գաղափարի մասին։ Ձեռնարկատերը նշել է, որ հարթակից օգտվելու համար կարող են գանձվել գումարներ կոմերցիոն կամ պետական օգտատերերից:
Մասկը Twitter-ը ձեռք է բերել ապրիլի 25-ին մոտ 44 միլիարդ դոլարով։ Գործարարն ասել է, որ մտադիր է սոցիալական ցանցը դարձնել «լավը, քան երբևէ»: Նա նաև ակնարկել է, որ Twitter-ը ղեկավարվելու է խոսքի ազատության սկզբունքներով։