Twitter սոցիալական ցանցն ընդմիշտ արգելափակել է երկու քաղաքական ակտիվիստներ Էդ և Բրայան Կրասենշտեյններին: Twitter-ը դիմել է նման քայլի, քանի որ ակտիվիստները կեղծ հաշիվների միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թրոլինգի՝ ինտերնետ-պրովոկացիայի են ենթարկել։
«Twitter-ի կանոնները բոլորի համար են: Կեղծ հաշիվների օգտագործումը խստիվ արգելված է», – ասել է ընկերությունը: Սակայն ակտիվիստները նշել են, որ իրենց հաշիվները չեն խախտել Twitter-ի օգտագործման կանոնները: