Կոնգոյում բնակվող տղամարդն ամուսնացել է միանման եռյակ քույրերի հետ։ Նրանք չեն ցանկացել բաժանվել միմյանցից և դարձել են նույն տղամարդու կանայք։ Այս մասին հայտնել է Oddity Central-ը:
Լուվիզո անունով 32-ամյա տղամարդն ամուսնացել է Նատաշա, Նատալի և Նադեժ քույրերի հետ։ Ի սկզբանե Լուվիզոն սոցկայքերից մեկում ծանոթացել է Նատալիի հետ ու սիրահարվել: Սիրավեպի սկզբանական շրջանում քույրերը սիրահարվածին խաբել են՝ տարբեր հանդիպումներին ներկայանալով որպես Նատալի: Լուվիզոն չի կարողացել տարբերել քույրերին և ի վերջո սիրահարվել է երեքին էլ: Երբ ճշմարտություները բացահայտվել է, քույրերը պատմել են, որ սիրահարվել են նրան, ուստի տղամարդը համաձայնել է միանգամից երեքի հետ ամուսնանալ:
«Թեև մարդիկ անհնարին են համարում, որ երեք կանայք կիսեն մեկ ամուսին, բայց մեզ համար ամեն ինչ կիսելը սովորական է դեռ մանկուց»,- պատմել է Նատալին։
Լուվիզոյի՝ բազմակնությանը դիմելու որոշումն այնքան էլ լավ չի ընդունվել ընտանիքի կողմից: Նրա ծնողները «արհամարհել» են նրան դրա համար և նույնիսկ չեն մասնակցել հարսանեկան արարողությանը: