Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։
Բարեբախտաբար, տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են տղամարդուն, մոտեցել և հոգեբանական զրույց վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը չդիմի այդ ծայրահեղ քայլին։
Այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին: Այնտեղ տղամարդու մոտից հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո ինքնահրկիզվել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


