fbpx
ՏՏ

Uber-ը նախատեսում է ավիատաքսիներ թողարկել

Ամերիկյան Uber ընկերությունը նախատեսում է Ավստրալիայում ավիատաքսիների ծառայություն մատուցել: Այս մասին հաղորդում է ABC հեռուստատեսությունը: Ծառայությունը անվանվում է Uber Air: Այն առաջիկա տարիներին կմեկնարկի Դալաս (Տեխաս) և Լոս Անջելես (Կալիֆոռնիա) ամերիկյան քաղաքներում:

Օդային տաքսին, ըստ գաղափարի, ուղղահայաց թռիչքով և վայրէջքի համակարգով տրանսպորտային միջոց կլինի: Ըստ աղբյուրի առաջին փորձնական թռիչքները կարող են լինել 2020 թվականին, իսկ Մելբուրն քաղաքում Uber Air-ի օգտագործմամբ առևտրային առաքումների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ