Հայաստանի ազգային հավաքականի ու Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն վարձավճարով տեղափոխվել է ղազախական մեկ այլ ակումբ՝ «Ատիրաու»։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ «Ատիրաուն» մարզում է հայազգի Արամ Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Ուդոն «Շախտյոր» էր տեղափոխվել «Արարատից»։