UEFA-ն քննարկում է 2024/2025 թվականների մրցաշրջանից փոխել Չեմպիոնների Լիգայի անցկացման ձևաչափը։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ քննարկվում է 2 տարբերակ։
Առաջինով նախատեսվում է 32-ի փոխարեն մասնակիցների թիվը հասցնել 36-ի, որի արդյունքում՝ թիմերը կբաժանվեն 6 խմբերի մեջ՝ յուրաքանչյուրում 6 ակումբ։
Երկրորդ ձևաչափի համաձայն՝ թիմերից յուրաքանչյուրը անցկացնելու է 10-ական հանդիպում տարբեր թիմերի հետ։