fbpx
Զինված Ուժեր

Հիմա պատերազմի ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվում․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այո, հավանաբար, ժամանակն է ասել, որ մերոնք պետք է փոխեին ռազմական ինֆորմացիա մատուցելու իրենց ոճն, ու որոշ ավելի կոնկրետ խոսեին: Անորոշ ոճը լավ էր 1993-ի հաղթանակների ժամանակ: Ինչպես մարդկային կորուստներն ենք ազնվորեն հաղորդում, այդպես էլ՝ տարածքների մասին պետք է ավելի պարզ խոսեինք: Մեր ժողովուրդին, եթե վստահում ենք, ամեն ինչում պետք է վստահենք:

Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին, որտեղ արդեն ոչ թե տարածքների, այլ բուն ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվելու:

Հիմա առիթ փնտրողները, առիթը գտնում են, ու, կներեք, անդուր հոտ են տարածում առավոտվանից:
Ինֆորմացիան ինքն իրենով չեզոք բան է, նայած, ոնց մատուցես:

Բա իմացաք, հասել են Հաքարի գետ: Սենց անորոշ բազմաշնականությամբ, յանի մնացածը դուք կռահեք: Խոսքս, բնականաբար շարքային քաղաքացիների մասին չէ, որոնք առաջին օրվանից էլ անհանգիստ են, ու իրավունք ունեն: Խոսքս, «հայտնիների» մասին է: Այո, իմացանք:

Խնդիրն այն է, որ առաջին օրերից էլ, երբ դեռ ոչ մի տարածքային կորուստների մասին խոսք չկար, մենք շատ լավ տեսանք ու իմացանք, որ ով ի սկզբանե պարտություն է փնտրում, իսկ որոշներն էլ՝ անթաքույց տենչում, նա միշտ էլ կգտնի դրա առիթն էլ, «ապացույցն էլ»: Նույիսկ հաճույք էլ կստանա: Բոլոր «իմաստուն» ճառերը նախապես պատրաստ են՝ սպասում են, որ արտասանվեն, որոշներն էլ չեն դիմանում:
Հա մենք շատ բան ենք սխալ արել: Բայց դրանք ձեր իմացած սխալները չեն: Ու նույնիսկ՝ ճիշտ հակառակ են ձեր «կոլեկտիվ» իմաստակությանը: Դրանց մասին կխոսենք հետո:

Բայց հիմա՛ է իսկության պահը: Հիմա՛ է երևում ու երևալու ո՛վ, ո՛վ է: Այսօրվա համար ենք մեր կյանքներս ապրել:

Խաղաղ ժամանակ կարելի է իմաստունի համբավ ձեռք բերել, քաջի համբավ ձեռք բերել: Բայց էսօր էլ համբավը չի: Էսօր՝ իսկականն է: Դու ի՞նչ որակի մարդ ես: Ամեն մեկն ինքն իր համար թող որոշի:
Պատերազմը մոտենում է իր կարևոր, հանգրվանային փուլի:

Մինչև հիմա նախերգանքն էր: Հիմա պատերազմի ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվում: Կարելի է ասել, կռիվը նոր է սկսվում:

Պարզ է՝ թշնամու այս պահի ռազմավարական նպատակը՝ փորձել վտանգել Լաչինի ճանապարհը: Սխալ չհասկանանք հանկարծ՝ թշնամին Լաչինի մոտ չի հիմա: Բայց Լաչինն է նրա նպատակը, Լաչինի հեռահար մատույցներում է կռիվը:

Մեր նպատակն է՝ կայունացնել ճակատն այդ ուղղությամբ, ու նոր պաշտպանական գծի վրա ամրանալ: Եթե ստացվեց՝ շատ լուրջ հաջողություն կլինի:

Ազգեր կան, որ նման պահերին ավելի են համախմբվում: Ազգեր կան, որ սկսում են լսել վատ հոտեր հանողներին:

Հիմա մեր հերթն է»:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224113579251487?__cft__%5B0%5D=AZVE964RvmEwSZOzfKrp5i9Ez-eebxtLURFaigB3j8NU-WFQBuaQp64fUEe_lWBD9Lkwxs6dHtxqKX582u09fWDhESWIFN6ve8jRguE-R-FsW9J5cmoB9PQ56QR8HSGdLqw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ