Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբները դիմել են Մադրիդի դատարան, որպեսզի պաշտպանություն ստանան հնարավոր պատիժներից։
Դատարանի նախնական եզրակացությամբ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պատժամիջոցների դիմելու իրավական հիմնավորում չունեն և ՈւԵՖԱ-ն պատժամիջոցների չի կիրառի ակումբների նկատմամբ։
Նշենք, որ 12 հիմնադիր ակումբներից Սուպերլիգայից հրաժարվելու մասին չեն հայտարարել «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Այս մասին տեղեկանում ենք AS-ից։