«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ՈւԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար մտադիր է պատժել մանչեսթերյան ակումբին:
««Մանչեսթեր Սիթիին» չեն պատժի: Այդպես եմ ասում՝ հիմնվելով ակումբի սեփականտիրոջ և գործադիր տնօրենի խոսքերի վրա:
Ես վստահում եմ նրանց: Ամեն դեպքում, եթե ՈւԵՖԱ-ն որոշի պատժել «Մանչեսթեր Սիթիին», մենք կընդունենք դա և կփորձենք առաջ շարժվել»,- Գվարդիոլայի խոսքը Armsport.am-ի փոխանցմամբ՝ մեջբերել է BBC Sport-ը:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել և եթե ապացուցվի, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, «քաղաքայիններին» կզրկեն եվրագավաթներին մասնակցելու իրավունքից: