Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է ամերիկյան բանակի սպա՝ կապիտան Ուիլյամ Բասսեթը, որը, 1960-ականներին ծառայության մեջ լինելով ճապոնական Օկինավայում, կարողացել է փրկել աշխարհը ատոմային պատերազմից:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում եղել են դեպքեր, երբ մարդկությունը կանգնած է եղել ոչ միայն Երրորդ աշխարհամարտի, այլև ատոմային պատերազմի բռնկման առջև: Բարեբախտաբար թե՛ Բեռլինյան և թե հատկապես Կարիբյան ճգնաժամերը հնարավոր եղավ լուծել դիվանագիտական ուղիով:
1962թ. հոկտեմբերի 28-ին, երբ կայացավ համաձայնությունը Քենեդու և Խրուշչյովի միջև, հենց այդ օրը կարող էր սկսվել պատերազմ: Բանն այն է, որ կապիտանը կոդային ծածկագրով հրաման ստացավ ատոմային մարտագլխիկներով զինված հրթիռներ արձակել Պեկինի, Փհենյանի, Հանոյի և Վլադիվաստոկի ուղղությամբ: Նա սկսեց կասկածել հրամանի իսկության վրա, որովհետև ամերիկյան ռազմաբազայում զորքերի մարտական պատրաստվածության աստիճանը բերված էր DEFCON 1-ի վրա, որը նշանակում է գտնվել կոնֆլիկտի անմիջական նախաշեմին: Զորքը միայն գտնվում էր DEFCON-2 մակարդակի վրա: Այդ պահին սպաներից մեկը, չլսելով կապիտանին, գնաց, որպեսզի արձակի հրթիռները:
Բասսեթը երկու սպայի հրամայեց խանգարել նրան և հրամայեց անհրաժեշտության դեպքում իր հրամանը չլսած կարգազանց լեյտենանտին գնդակահարել: Զուգահեռաբար նա կապ հաստատեց գլխավոր շտաբի հետ՝ պահանջելով, որ հաստատվի հրամանը և զորքերի պատրաստվածությունը բերվի DEFCON 1 մակարդակի վրա:
Ինչևիցե, շտաբում ստուգեցին հրամանը և հասկացան, որ սխալմունք է տեղի ունեցել: Նրանք արագորեն փոխեցին հրամանը: Այսպես երիտասարդ կապիտանը, այդ դժվար պահին սառնասրտություն և ողջախոհություն դրսևորելով, կարողացավ փրկել աշխարհը:
Նա մահացավ 2011թ: Ամերիկյան կողմը կապիտանի մահվանից միայն 4 տարի անց՝ 2015թ. գաղտնազերծեց այդ դեպքը»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2464424266940166&set=a.501083209940958&type=3&theater