Ուժեղ կարկտահարություն Շիրակի մարզում

Ամենադիտվածներ

Շիրակի մարզում ուժեղ կարկտահարության վնասները պարզելու նպատակով այսօր առավոտյան ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որից հետո ձևավորվել են աշխատանքային խմբեր:

Մասնագիտական խմբերը մեկնել են կարկտահարությունից տուժած Ամասիա, Աշոցք, Սարապատ, Ախուրյան համայնքներ և աշխատում են համայնքներում վնասների չափերն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողովների հետ ՝ առավել ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով:

Նշենք, որ ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտը հիմնականում վնասներ է հասցրել մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Ախուրյան համայնքներին՝ պատճառելով գյուղատնտեսական և քաղաքաշինական վնասներ:

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ