Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Վիկտոր Նազարևը UkrLife.tv-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Կիևը 2007 թվականից Ռուսաստանի դեմ պատերազմի ծրագիր է մշակել։
Նազարովի խոսքով` ուկրաինական գլխավոր շտաբը սկսել է պատրաստվել Մոսկվայի դեմ զինված հակամարտության` Մյունխենի անվտանգության հարցերով վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո: Նշենք, որ վեհաժողովը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 10-ին:
«Մենք չենք հապաղել: Ռազմական փաստաթղթեր, օպերատիվ ծրագրեր են մշակվել, որոնք ենթադրում էին Ռուսաստանի հետ պատերազմ»,- ասել է Նազարովը:
