fbpx
Քաղաքականություն

Ըստ ձեզ՝ ՌԴ բռնապետությունն առարկում է ուկրաինացի երեխաներին վերադարձնել, մեզ որևէ կերպ կաջակցի՞

Ձեր կարծիքով, որ ՌԴ բռնապետությունն առարկում է ուկրաինացի երեխաներին վերադարձնել Ուկրաինա, մեզ որևէ կերպ կաջակցի՞: Պարզ չի՞, որ չկա մարդկային նշույլ, կա լոկ շահեր և ուրիշ ոչինչ: Շահեր, որոնք չափվում են փողով, զենքով և այլ ռեսուրսներով:

Այսքանն իմանալով՝ դավաճան չասե՞ս այն մարդկանց, որոնք ՀՀ քաղաքացիություն ունեն, քաղաքական ու հասարակական պաշտոններ են զբաղեցում, բայց մինչև հիմա ապավինում են միջազգային բանդային՝ ծառայում են կրեմլյան գիծը Արցախում և Հայաստանում առաջ մղելու գործին:

Խնդիրը ռուս ժողովուրդը չէ, ամենևին: Ռուս ժողովուրդը մեզանից վատ վիճակում է՝ հա՛մ կուլ է տալիս իրենց բռնապետության լուծը, հա՛մ աշխարհի թուքն ու մուրը, և որ ամենացավալին է՝ իր եղբայր ազգի անեծքն ու թշնամությունը: Խնդիրը միջազգային հանցագործությունների հեղինակներն են և դա ամենևին էլ միայն Պուտինը չէ, չնայած գլխավոր դերերում է: Այս մասը խորը վերծանման ու բացահայտման կարիք ունի, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են ընդգրկվում միջազգային կրիմինալ շրջանակների մեջ և ինչ հիերարխիա է գործում:

Աշխարհի ուժային կենտրոնները, միջազգային հանրությունը պետք է աշխատեն հանրույթների ու անհատների հետ, որոնք ձգտում են ժողովրդավարության ու ազատության: Հասկանալի է, որ կարող է ծառայությունների միջոցով ավելի արագ ու էժան լինի այդ ամենն անել, բայց հասկանալի չէ՝ ինչ կստանա աշխարհը, երբ համակարգերը պահպանվեն, ինչպես եղավ սովետի փլուզումից հետո: Իսկ դրան հակառակ՝ հանրույթների հետ աշխատանքը մեծ դեր ու նշանակություն կունենա համընդհանուր արժեքների ձևավորման ու առաջ մղման հարցում:

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ