fbpx
Կառավարություն

Մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ. Նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սիրելի կանայք,

Սիրելի մայրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:

Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:

Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք, և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում:

Սիրելի կանայք,

Տոնական այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ