fbpx
Աշխարհ

Ուկրաինան այս կարգավիճակով չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս անհնար է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին , քանի որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարևոր է հասկանալ, որ պատերազմում գտնվող երկիրը, իհարկե, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սա գիտեն բոլորը, և այս հարցում տարաձայնություններ չկան»,- ասել է Շոլցը։

Ուկրաինային ՆԱՏՕ-ի պաշտոնական հրավերը Վլադիմիր Զելենսկու «հաղթական ծրագրի» առաջին կետն է։ Նախագահը նշել է, որ Ուկրաինայի մուտքը դաշինք կարող է հետաձգվել մինչև ռազմական գործողությունների ավարտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ