Ուկրաինան ցանկանում է նոր, ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ շեշտը դնելով օտարերկրյա ներդրումների, պետական ունեցվածքի վաճառքի և գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի արգելքի վերացման վրա:
Bloomberg-ին տված հարցազրույցում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական թիմի ղեկավար Օլեքսի Հոնչարուկը նշել է, որ ցանկանում է շուկայի վրա հիմնված քաղաքականություն վարել:
Հոնչարուկը պնդում է, որ ԱՄՀ-ի ընթացիկ՝ տարեվերջին ավարտվող 14-ամսյա 3,9 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը մինչև 4 տարվա ծրագրով փոխարինելը կնպաստի դրան:
Ներկայումս Կիևը նպատակ ունի հասնել տարեկան 5 տոկոս տնտեսական աճի: