fbpx
Սպորտ

Պեպեի տեղափոխությունն Արսենալ կարող է մեծ ազդեցություն ունենալ Մխիթարյանի վրա. Goal

Twitter-ում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ «Լիլի» և Կոտ-դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլյա Պեպեն Լոնդոնի «Արսենալի» մարզաշապիկով ֆոտոսեսիայի է մասնակցում: Նշենք, որ նա վերջերս բուժզննում էր անցնում անգլիական ակումբում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Պեպեի համար «Լիլին» 72 մլն ֆունտ կվճարի (մոտ 80 մլն եվրո): Այս գումարով Պեպեին ձեռք բերելու դեպքում «Արսենալը» կգերազանցի տրանսֆերային իր նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Պյեր-Էմերիկ Օբամեյանգին 2018 թվականին 56 մլն ֆունտի դիմաց (68 մլն եվրո) ձեռքբերելիս:

Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ այս գործարքով «Արսենալը» կունենա հարձակման այնպիսի եռյակ, որը կառաջացնի շատերի նախանձը համաշխարհային ֆուտբոլում: «Ի դեմս Պեպեի, Օբամեյանգի և Լակազետի, «Արսենալի» հարձակման գիծը կկարողանա վախ ներշնչել գրեթե բոլոր թիմերին, որոնց հետ լոնդոնյան ակումբը կխաղա առաջիկա մրցաշրջանում»,- նշվում է կայքում:

Այսքան մեծ գումարներ ներդնելով Պեպեի տրանսֆերն իրագործելուն՝ կասկած չկա, որ իվուարցին Էմերիի թիմի հիմնական կազմում կընդգրկվի: Լրատվականի կարծիքով՝ նրա՝«Արսենալ» տեղափոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ռեյս Նելսոնի և Մխիթարյանի վրա:

«Արսենալն», իրականում, կցանկանար վաճառել Մխիթարյանին այս ամառ, բայց նրանք չկարողացան գնորդ գտնել հայ ֆուտբոլիստի համար, որը շաբաթական 170,000 ֆունտ է վաստակում (207,000 դոլար): Այսպիսով, Էմերին դարձյալ պետք է օգտագործի Մխիթարյանին առաջիկա մրցաշրջանում ու բազմազանություն է առաջարկում հարձակման գծում՝ կարողանալով խաղալ ինչպես երկու եզրերում, այնպես էլ կենտրոնականի դիրքում՝ հարձակվողի թիկունքում»,- գրում է կայքը:

https://twitter.com/FutbolFrancais/status/1156319698490990593?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1156319698490990593&ref_url=https%3A%2F%2Fsport.rambler.ru%2Fpremier-league%2F42571303-istochnik-pepe-stal-igrokom-arsenala%2F

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ