Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը և սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: «Բնակչության կրճատումն Ուկրաինայի համար դառնում է այն գործոններից մեկը, որն սպառնում է ոչ թե պարզապես ազգային անվտանգությանը, այլ հենց մեր ազգի գոյությանը»,-ասել է Տուրչինովը՝ հանդես գալով Կիևի համաժողովում, որի հեռարձակումն իրականացնում է ուկրաինական «Պրյամոյ» հեռուստաալիքը: Նա նշել է, որ 2018 թվականին Ուկրաինայում ծնվել է 335 հազար երեխա, իսկ կյանքից հեռացել է 587 հազար ուկրաինացի. 2017 թվականի համեմատությամբ ծնելիությունն ընկել է 7 տոկոսով, իսկ աբորտների թվաքանակը, միայն բժշկական հաստատությունների պաշտոնական տվյալներով, կազմում է տարեկան 100 հազար: «Մեկ տարում ուկրաինացիները պակասել են 252 հազարով, և այդ տխրալի միտումն ամեն տարի միայն վատթարանում է… Մինչև ինը միլիոն ուկրաինացիներ ամեն տարի վաստակելու են մեկնում արտասահման. 3,2 միլիոնն արդեն մշտապես աշխատում են երկրի սահմաններից դուրս, և նրանց մեծ մասը չի պլանավորում վերադառնալ հայրենիք»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինայի բնակչության կրճատումը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը. Ալեքսանդր Տուրչինով
Հրապարակող՝
