fbpx
Աշխարհ

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 186-ի

Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվն ավելացել է մինչև 186: Այդ մասին հայտնել է G1 պորտալը՝ վկայակոչելով Մինաս-Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 179 զոհվածների մասին:

Վերջին տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 122 մարդ: Բրումադինյու մունիցիպալիտետի շրջանում Vale ընկերությանը պատկանող ամբարտակը ճեղքվել է հունվարի 25-ին, ցեխահոսքերը ծածկել են Vale ընկերության վարչական շենքերը և բնակելի շենքեր: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ