Իրավական

Ուկրաինայի հայազգի պատգամավորը դաժան ծեծի է ենթարկվել

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը:

«Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:

Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը:

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ