fbpx
Աշխարհ

00:30 25/8/2019

Ուկրաինայի հինգ նախագահները առաջին անգամ լուսանկարվել են միասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ լուսանկարվել է երկրի չորս նախկին առաջնորդների հետ: Լուսանկարը իր Telegram ալիքում հրապարակել է լրագրող Սոնյա Կոշկինան:

Բացի Զելենսկուց՝ լուսանկարում կարելի է տեսնել Վիկտոր Յուշչենկոյին, Լեոնիդ Կուչմային, Լեոնիդ Կրավչուկին և Պետրո Պորոշենկոյին: Միակ նախկին նախագահը, ով չի մասնակցել ֆոտոշարքին, Վիկտոր Յանուկովիչն է, որը գտնվում է Ռուսաստանում:

Նախագահները հավաքվել էին՝ նշելու Ուկրաինայի Անկախության օրը Կիևի Մարիինյան պալատում: Նկարում երևում է, որ նրանցից յուրաքանչյուրի ձեռքին շամպայնով լի բաժակ է, իսկ Պորոշենկոն նայում է Զելենսկուն:

Վերեվ