Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ու Վիետնամի Կենտրոնական բանկերի ղեկավարություններին։
Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԿԲ-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին ու նշված մյուս երկրներին դիմել է՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով կատարվող սպասարկումները կասեցնելու համար։