ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված կոչը որակել է «մեծ սխալ»:
Ուկրաինայի կողմից ագրեսիվ գործողությունները որևէ խնդիր չեն լուծի և ընդհակառակը, ավելի կլարեն իրավիճակը: Գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Զելենսկին, դիմելով ԱՄՆ իշխանություններին, կոչ էր արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող ինքնուրույն պայքարել «ռուսական ագրեսիայի» դեմ: