ТАСС-ը հայտնում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներին չեն հրավիրել ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:
Նշվում է, որ ալյանսի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին` Վաշինգտոնում:
«Դա կլինի շատ կարճ հանդիպում` ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցների մասնակցությամբ և նվիրված կլինի ալյանսի հիմնադրման 70-ամյակին»,-ասել է Սթոլթենբերգը: