fbpx
Աշխարհ

Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը նպաստում է առաջնագծում իրավիճակի կայունացմանը. Բլինքեն

Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը նպաստում է առաջնագծում իրավիճակի կայունացմանը, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը քրտնաջան աշխատում է Ուկրաինային հակաօդային պաշտպանությանն ավելի շատ միջոցներ տրամադրելու ուղությամբ։

Բլինքենը, ելույթ ունենալով Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ ուղերձ է, որ «նա չի կարող վերապրել Ուկրաինային»:

Բլինքենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել երկրի բացառիկ տոկունությունը՝ ի հեճուկս Ռուսաստանի կողմից հալածանքների, ապատեղեկատվություն տարածելու ջանքերի և որպես զենք կոռուպցիայի գործադրմանը»:

Պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ Մոլդովային լրացուցիչ 50 միլիոն դոլար տրամադրելու ջանքերն առաջ մղելու համար: Ըստ Բլինքենի, դա կօգնի երկրին դիմակայել ռուսական միջամտությանը, ներառյալ՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների և ապատեղեկատվության հետագա հակազդման միջոցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ