«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի նախագահ Եվգենի Դիխնեն ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությանը։ Այսօր նրանց մարմինները ինքնաթիռով կբերեն «Բորիսպոլ» օդանավակայան։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Սա հատուկ օր է ոչ միայն ՈՒՄԱ-ի աշխատակազմի, զոհվածների հարազատների, այլև բոլոր բազմաթիվ հայրենակիցների համար։ Մեր հրեշտակներն արժանի են տանը հատուկ ընդունելության։ Առաջարկում եմ վաղը, հունվարի 19-ին, ժամը 11։00 բոլոր ուկրաինացիները, որտեղ էլ նրանք լինեն, ավտոմեքենայի ազդանշան միացնեն՝ ի նշան համերաշխության ամբողջ երկրի հետ, որը պատրաստվում է հրաժեշտ տալ անմեղ ուկրաինացիներին, որոնց․․․ կորցրել ենք Իրանի երկնքում»,-գրել է Դիխնեն։
Նա խնդրել է միանալ PS 752-ի անձնակազմի «վայրէջքի» պատվո պարեկությանը»։
Ողբերգական իրադարձության սգո միջոցառումների հետ կապված՝ վաղը Բորիսպոլյան մայրուղու առանձին հատվածներում և «Բորիսպոլ» օդանավակայանում հնարավոր են երթևեկության ժամանակավոր աննշան խափանումներ։ Այս մասին հայտնեկ են պետական պահպանության վարչությունից։