Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մինչ հիմա զոհվել է 10 հազար 382, վիրավորվել՝ 19 հազար 659 մարդ։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը գումարվել է Ռուսաստանի Դաշնության խնդրանքով։

Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում ակտիվացել են վերջին շաբաթներին, իսկ Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը, որոնք 2023 թվականի ընթացքում նվազման միտում էին գրանցել, դեկտեմբերից նորից սկսել են զգալիորեն աճել, ասել է Դի Կարլոն:

«Ես պետք է կրկնեմ, որ հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, հակասում են միջազգային իրավունքին, դրանք անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն», – ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ամենաթարմ