Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում խոշոր կարկուտ է տեղացել: Կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և բերքին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ըստ աղբյուրի՝ անսպասելի վատ եղանակը վնաս է հասցրել ոստիկանության քաղաքային բաժանմունքի ամբողջ ավտոպարկին:
Օգոստոսի 14-ի առավոտվա դրությամբ մարզի 26 բնակավայր դեռ շարունակում է առանց էլեկտրամատակարարման մնալ:
https://www.facebook.com/storinfo/videos/696889660785666/