Հունվարի 7-ին ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակման հետևանքով Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում Դնեպր քաղաքում կանգ է առել ողջ էլեկտրատրանսպորտը, իսկ բնակիչները սկսել են բախվել ջրամատակարարման խնդիրների։ Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը զգուշացրել է, որ կարող են լինել նաև բջջային կապի հետ կապված խնդիրներ։
Վլադիսլավ Գայվանենկոն, Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարը, նշել է, որ մարզի մի մասը դեռևս էլեկտրաէներգիա չունի, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կարգավորելու համար։ Զապորոժիեի մարզում էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները շարունակվում են, իսկ մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ մարզի առանցքային օբյեկտների, այդ թվում՝ կաթսայատների էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Ռուսական բանակը գիշերը հարձակվել է 97 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 70-ը վնասազերծվել են։ Ուկրաինայի Զինված ուժերը նշում են, որ օդային հարձակումը հետ են մղել ավիացիան, զենիթահրթիռային զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները և պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերը:

