ՀՀ ԱԳՆ-ը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ուկրաինական համագործակցության հիմնական ուղղություններին, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության ծավալների ավելացման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները։
- Ընդլայնված կազմով հանդիպել են ԱԳՆ նախարարն ու Սուրբ Աթոռի ներկայացուցիչը
- Հանդիպել են Հայաստանի ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարները
Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել մշակութային և հումանիտար բնագավառներում նախագծերի խթանման կարևորությունը։
Նախարարի տեղակալը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը համահունչ երկկողմ համագործակցության աշխուժացմանը միտված ջանքերի համար՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
