fbpx
Հասարակություն

Հայ հեղինակությունները ուլտիմատում են դրել ադրբեջանցիների առաջ․ Եգանյան

ՀՖՖ նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած Արթուր Վանեցյանի նախկին օգնական Զոհրաբ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայկական «կրիմինալի» մասին մի քանի անգամ գրառում արել եմ, նրանք շատ հաճախ ավելի շատ ու արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները:

Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում և ամբողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է:

Որպես լրացուցիչ տեղեկություն ասեմ, որ հեղինակությունների ազդեցությամբ հայ-ադրբեջանական բախումներ տարիներ առաջ հնարավոր եղավ կանգնեցնել Ուկրաինայում, երբ մերոնք շատ վատ ձևով ադրբեջանցիների էին պատժել, որից հետո նրանք հավաքվել էին մասնավորապես Լվովում: Այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև Ուկրաինայում մեր դեսպանը: Հայերը շատ ազդեցիկ են հատկապես ՌԴ հարավային հատվածներում ու Սև ծովի մերձակա տարածքներում, որտեղից ադրբեջանական ֆուռերն են անցնում:

Հ.Գ կրիմինալ կա ու լինելու է, խելացի պետություններն այն «օգտագործում» են ի շահ իրենց երկրի, օրինակ ԱՄՆ-ն օգտագործեց իտալական մաֆիայի կապերը և ապահով զորք իջացրեց Սիցիլիա կղզի 1944թ-ին»։

https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/3220375671353726?__cft__[0]=AZW9SmUPfhC0UvTixwNwbHupwz8SXL9vvDsF7qCZxISk_ubQX11nngt20NTIJ0E6IbS_KB861hN0bT_8uOo0OplCww67bSMi-3MMuC2s3cVhg7zRxGyuCJCDMQayRARKznD8PI4lte-6XRSSTof140Jno7VCdoB24t1-LBTc26UMpKd3601u6AglYTEyGUECI3w&__tn__=%2CO%2CP-y-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ