Սեպտեմբերի 2-ին Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ Փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում։
«Փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝
ամբողջական պատվաստված,
մեկ դեղաչափ պատվաստված,
փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
հղիներին։
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի մեկից»։
Մանրամասներն՝ այստեղ: