«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնդալումը հայտնել է, որ ինքն է խորհուրդ տվել Յուրգեն Կլոպին գնել Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը: Այս մասին հայտնում է The Sport Review-ը:
«Դեռ այն ժամանակ, երբ նոր էի միացել «Լիվերպուլին», անձնական հանդիպում ունեցա Կլոպի հետ, ու նա հարցրեց Վան Դեյկի մասին:
Միշտ հիացել եմ Վիրջիլով ու նրան ասացի, որ նա պաշտպանությունը դարձնում է ավելի ուժեղ: Զարմացած չեմ, որ խաղընկերս ստացավ ՈւԵՖԱ-ի մրցանակը՝ շրջանցելով Մեսսին ու Ռոնալդուին»,- ասել է հոլանդացին:
Հիշեցնենք, որ Չեմպիոննների լիգայի վերջին խաղարկությունում «Լիվերպուլը» եզրափակչում հաղթել էր «Տոտենհեմին» և նվաճել գավաթը: