Ինչքան շփվում եմ Հայաստան ներգաղթած ռուսաստանցիների հետ, այնքան համոզվում եմ, որ ռուսական իսկական էլիտան միջին խավն է: Նրանք աննկարագրելի ահաբեկված են և ունեն աջակցության կարիք:
«Այսօրվա Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը հերոսական պայքար է մղում համ իրենց համար, համ Եվրոպայի ու նաև ռուսների ազատության համար»,- ասում է իր պետությունը լքած խոսակիցս:
Նրանց լռությունը և իրենց սեփական երկրից հեռանալը ունի խորը հիմքեր, բացի վախը ճակատագրի մասին: Նրանք ամաչում են, որ Ռուսաստանի քաղաքացի են, որ ներկայացնում են այդ երկիրը, որ ունեն այդպիսի իշխանություններ, ում համար արժեք չէ իրենց կյանքը, առհասարակ մարդկանց կյանքը:
«Մեր պայքարը չի ստացվում, քանի որ ռեժիմն աջակիցների մեծ բանակ ունի»,- նեղված նշում է ՌԴ քաղաքացին:
Անզորությունից մարդիկ դողով են խոսում իրենց բաժին հասած երկրի չարագործություններից: Իրոք ընկալման ու կարեկցանքի կարիք ունի այս խավը: Բայց միևնույն ժամանակ էլ նախատվելու, որ չեն պայքարում իրենց իրավունքի ու ազատության, իրենց պետության ազատության համար:
Բացի արժեքային և կարեկցանքի թեման, կա նաև շատ բանալ, հաշվարկելի իրողություն.
Իրենց Հայաստան ներգաղթը առանց ամեն մեկի իրենց գրպանը «քերելու» ցանկությանն էլ մեր տնտեսությանը բավականին թափ է հաղորդվել: Աշխուժություն է ամենուր, որը բոլորդ նկատելեք:
Զրուցակիցս ասաց, որ էլի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ և հավանում է մեզ մոտ, ուղղակի սրտնեղում է, որ իրենց գալով ամեն բան ավելի է թանկացել:
Երկարաժամկետ նայեք այս իրականությանը և «առուփախ» չարչիությունը կամ արագ հարստանալու սովը թողնել է պետք անցյալում:
Նա ասում է, որ համ սանկցիաներն են իրենց շատ ճնշում, քանի որ, հասարակ բան, չեմ կարողանում իմ եկամուտները բանկոմատից վերցնել կամ առցանց վճարումներ անել, մի փոքր թանկացումն էլ կամ երբեմն էլ պատահած մարդիկ տան կամ ծառայության դիմաց բավականաչափ թանկ գին են պահանջում՝ ավելի ծանրացնելով մեր վիճակը:
Ճիշտ կազմակերպվելու դեպքում իրենք մեծ օգուտ են մեր երկրին, մեր աշխատաշուկային: Այն, որ միջազգային կազմակերպություններում են գործում և եկամուտ են գեներացնում ու ծախսում Հայաստանում դա բավական խոսուն է: Նաև աշխարհի շատ անկյուններին են ներկայացնում Հայաստանը: Հետևաբար արժի խթանել, որ մաքսիմում լավագույն կերպով ներկայացնեն մեզ: Մոտ ապագայում նաև մեր աշխատաշուկայից են ներգրավելու իրենց ոլորտներում աշխատանքի:
Հեղինակ՝ Նարեկ Այվազյան
