Հայաստանն ու Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Այս մասին գրում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ 2 ժողովուրդների միջև բարեկամությունը վերջին 30 տարիների ընթացքում ընդլայնվել է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով։
Ըստ աղբյուրի՝ այս երեք տասնամյակների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք նշանավորել են այդ տարիները։