Այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ բոլոր սահմանամերձ գյուղերում կան ապաստարաններ, ապաստարան կառուցելիս նախապատվությունը տրվել է մանկապարտեզների և դպրոցներին, քանի որ այդտեղ մարդկանց կուտակումը շատ է:
Մարզպետն հայտնեց, որ գյուղերում կան նաև անհատական և խմբային ապաստարաններ և ապաստարանների դեր են խաղում նաև նկուղները:
«Ես ուզում եմ բարձր գնահատել մեր ժողովրդի ինքնապաշտպանական բարձր զգացողությունն ու բնազդը: Այն, որ 100-ից ավելի հրետակոծությունների հետևանքով ունենք ընդամենը մեկ վիրավոր, դա առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է»,-ասել է Հայկ Չոբանյանը: