Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: WF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունները։
Նախագահ է ընտրվել Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:
Գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվել է պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) և Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա):
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
