Ներկայումս մասնագիտությամբ անգլիական Sky Sport-ում վերլուծաբան, անցյալում «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Հարի Նևիլը, պատասխանել է հեռուստադիտողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր «Յունայթեդի» խնդրահարույց դիրքերի ամրապնդմանը:
Հեռուստադիտողի այն հարցին, թե որ 3 ֆուտբոլիստներին կհրավիրեր թիմի կազմ, Նևիլը առանց տատանվելու պատասխանել է իր Թվիթերյան էջում.
«Նգոլո Կանտե, Կիլիան Մբապե և Ռաֆաել Վարան»:
Հիշեցնենք, որ անգլիացին «Մանկունիացիների» մարզաշապիկով հանդես է եկել 1992-2011 թթ: