«Յունայթեդը» և «Աթլետիկոն» սկսել են բանակցությունները «Բենֆիկայի» հետ Ժուան Ֆելիշ տեղափոխության համար:
«Յունայթեդը» պատրաստվում է 105 մլն ֆունտ վճարել խաղացողի համար: «Աթլետիկոն» էլ 19-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Անտուան Գրիզմանին փոխարինող: Այս մասին վստահեցնում է Record-ը:
Նշենք, որ Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո:
Ֆելիշը 2018/19 մրցաշրջանի ընթացքում «Բենֆիկայի» կազմում դարձել է 20 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: