Խորհրդարան

Ու՞ր են իրենք, ինչու՞ մի ողջ հանձնաժողով չի գործում․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ցավոք, երբ ինձ գերիների փոխանակման տեղեկատվություն են փոխանցում, առաջին մարդը, որ գալիս է աչքիս առաջ և ու՞մ պետք է դիմել ՀՀ ՄԻՊ-ն է՝ պարոն Թաթոյանը, որը միշտ պատրաստակամ ու սիրով անմիջապես արձագանքում ու վստահ եմ իր անելիքներն ամբողջությամբ անում է, բայց մեկ այլ ցավալի իրավիճակ է, երբ տեսնում եմ էս մարդը մենակ է իր թիմի՝ ՄԻՊ աշխատակիցների հետ, այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ-ում գործում է Մարդու իրավունքների հանձնաժողով, ովքեր այս երկուսուկես տարիների ընթացքում, բառիս ուղիղ իմաստով, ոչ մի կարևոր գործ չեն արել, բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով:

Այսօր իրենք լուռ են, իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի օր շուտ կարգավորումը: Այո՛, ես դա կարող եմ անել և անում եմ իմ կարողությունների և լիազորությունների սահմաններում, բայց ու՞ր են իրենք, ինչու՞ մի ողջ հանձնաժողով չի գործում կամ գործում է էլի անհատների մակարդակում, մինչդեռ կեղծ ելույթներով միշտ աչքի են ընկել ու փորձել խաղաղասեր երևալ: Խաղաղասե՞ր եք, ընդունում եմ, մեր երկրում բոլորն են խաղաղասեր և ձեր քարոզը անտեղի է, դա արեք միջազգային մակարդակում և օր շուտ լուծեք գերիների հարցը:

Ամեն ինչ իրար է խառնվել, ամեն ինչ շիլա է, աշխատե՛ք տիկնայք ու պարոնայք, դուք միայն ելույթների ու կեղծ քարոզների համար չե՛ք:

Ցանկացած վիրավորող արտահայտություն ջնջելու եմ: Սա կոչ է, որը հասցեատերեր ունի և թողեք հասցեատերերը կարդան ու արձագանքեն, որոնց շատ հարցեր ունեմ, բայց դեռ ժամանակը չի հարցերը տալու, այս պահի հրատապությունը ռազմագերիներն են:

Ֆեյքերից էլ իմունիտետ ունեմ, ժամանակ չծախսե՛ք»:

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3811762238854763?__cft__%5B0%5D=AZWZWs7tl7felBycwxMVj6WSSo7TXLvLpcVLCnxJr09OEOhuomvT6sxOJq2HPcGIG6K3n0zmjzXKxo4jUA2C3B16kyHO4GZfqih9huQ811Qarv0bKr3xvCS2711ApM2-9KI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ