Երևանում ավարտվեց ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունը:
Մի քանի օր տևած բասկետբոլային ընկերական մրցաշարն ավարտվեց «Ուրարտու» ակումբի չեմպիոնությամբ:
Վերջին խաղում հայկական ակումբը մրցեց Տուլայի «Արսենալի» հետ ու հաղթեց 92:72 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ մեր ակումբը մրցաշարում վաստակեց 5 միավոր ու նվաճեց գավաթը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Շեյն Հենրին` 22 միավորով:
«Ուրարտուն» մրցաշարը սկսեց պարտությամբ` 74:78 հաշվով զիջելով «Բարսիին»: Հաջորդ խաղում էլ հաղթանակ տոնեց «Ցոր Բորիսֆենի» նկատմամբ` առավելության հասնելով 91:79 հաշվով:
Լավագույն խաղարկող-Օլեգ Բալաշով («Բարսի Ատիրաու»)
Լավագույն պաշտպան- Թադե Քեշիշյան («Ուրարտու»)
Լավագույն թեթև հարձակվող- Դարոլ Էրնանդես Զինենկո («Ցոր-Բորիսֆեն»)
Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի («Ուրարտու»)
Լավագույն կենտրոնական – Դմիտրի Ռիտենկո («Արսենալ»)
Խաղարկության MVP ճանաչվեց Թադե Քեշիշյանը:
Լավագույն մարզիչը «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն է:
ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը արժանացավ հատուկ մրցանակի:
Պարգևատրման արարողությունը
https://streamable.com/ox4xk
Հաղորդում է armsport.am-ը։