fbpx
Սպորտ

17:05 7/10/2019

ՈՒրախ եմ, որ Չելսին մնում է պայքարում և գտնվում է Լիվերպուլին հետապնդողների շարքում. Լեմպարդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում իր թիմի դիրքը: Անգլիայի առաջնության 8 տուրից հետո լոնդոնցիները հավաքել են 14 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը:

«Մենք ավելի քիչ միավոր ենք հավաքել, քան կարող էինք ակնկալել՝ ելնելով մեր ցուցադրած խաղից։ Որոշ հանդիպումներում մենք թույլ տվեցինք կորուստներ։ Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մենք մնում ենք պայքարում և գտնվում ենք «Լիվերպուլին» հետապնդողների խմբում։

Կարծում եմ, որ մրցաշրջանի սկզբնական փուլի համար մենք վատ վիճակում չենք։ Դա պետք է մեզ վճռականություն և վստահություն հաղորդի, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։

Մենք պետք է պահպանենք այդ տրամադրվածությունը, քանի որ Անգլիայում մեկ րոպեանոց անուշադրությունը կարող է լրջորեն փոխել ամեն ինչ։ Մենք լավ ենք խաղում, որովհետև շատ ենք աշխատում և գործում ենք որպես մեկ ամբողջություն։ Եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա կկարողանանք պայքարել», – ասել է Լեմպարդը ։

Վերեվ